նախագիծ
ԿԱԹՆԱ- ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ
Պատկերներ
Տեղեկություն
Նախագծի մասին
Մի գողտրիկ տարածքում՝ Կաթնաղբյուր գյուղում է տեղակայված մեր նոր նախագիծը, տարածքում նախատեսված են բոլոր հարմարությունները ընտանեկան հանգստի համար, իսկ գոյություն ունեցող փոքր գյուղական տունը վերանորոգել ենք և ձևափոխել երկհարկանի տան՝ համատեղելով գեղջկական շունչը ժամանակակից մոտեցումների հետ: Հենց մուտքի մոտ նախատեսված առուն հյուրընկալում է այցելուներին և իր մեղմ կրկչաձայնով ուղեկցում դեպի տուն: Հետո դեմ հանդիպման բարևում է խրոխտ բազմած Հատիս լեռը
Այստեղ առկա է նաև լողավազան, որի շուրջ ձևավորված են հանգստի մյուս գոտիները՝ մանկական խաղահրապարակ, հովարան՝ ճոճանակներով, խարույկի գոտի, պտղատու այգի , բացօթյա հարմարավետ տաղավար :
Այստեղ մի վայր է՝ փախուստից հետո հանգրվանելու և հեքիաթային հանգիստ վայելելու համար:
Coordinates of this location not found