Welcome to KERT Architectural Studio
where dreams take shape, and spaces come alive.
Kert group
Մեր մասին
ԴԱԼԱՐ ԲԱԲԱԽԱՆՅԱՆՍ
Բարի գալուստ ԿԵՐՏ, որտեղ ճարտարապետական նորարարությունը հանդիպում է գեղարվեստական ձգտումներին: Արվեստանոցը հիմնադրել է Դալար Բաբախանյանսը ՝ ավելի քան մեկ տասնամյակի աշխատանքային փորձով և Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի կրթությամբ:
Ունենալով ճարտարապետության բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կոչում Դալար Բաբախանյանսը յուրաքանչյուր ծրագրի մեջ բերում է ակադեմիական խստության ու գործնական փորձի յուրահատուկ խառնուրդ: Նրա նվիրվածությունն իր գործին արտացոլված է ոչ միայն կրթությամբ, այլև հրապարակված վեց գիտական հոդվածներում, որոնք ցույց են տալիս ոլորտի որոշակի խնդիրերը հետազոտության միջոցով առաջ մղելու պարտավորությունը:
ԿԵՐՏ-ում մենք հավատում ենք, որ ճարտարապետությունն ավելին է, քան կառույցների համակարգը. այն մշակույթի, ձգտման և նորարարության արտացոլումն է: Ի դեմս Դալարի՝ մենք՝ ԿԵՐՏցիներս պատրաստակամ ենք կյանքի կոչելու ձեր ճարտարապետական տեսլականը՝ այն պարուրելով ճշգրտությամբ, ստեղծագործական և գեղարվեստական թելերով:
Բարի գալուստ ԿԵՐՏ
Հինգ տարի շարունակ ԿԵՐՏ-ը հոմանիշ է եղել նորարարությանը և ստեղագործական ևֆունկցիոնալ չափորոշիչների սինթեզին: Լինելով հայերեն լեզվում «ստեղծել» և «կառուցել» բառերի հոմանիշ՝ ԿԵՐՏ-ը մարմնավորում է միջավայր ստեղծելու երազանքները կյանքի կոչելու ջիղը:
ԿԵՐՏ-ում մենք ոչ միայն նախագծում ենք շենքեր,այլ հաղթահարում ենք պատնեշներ: Մեր բարյացակամ ճարտարապետների և ինժեներների թիմը նվիրված է այնպիսի միջավայրերի ստեղծմանը, որոնք ինքնատիպ են, որտեղ ձևն անխափան կերպով ձուլվումում է գործառույթների հետ:
Առաջնորդվելով առաջընթացի անդադար ձգտումով ՝ մենք յուրաքանչյուր նախագծին մոտենում ենք թարմ աչքերով և մեր լուծումները պատվիրատուների ձգտումներին հարմարեցնելու հանձնառությամբ: Անկախ նրանից, թե դա բնակելի օջախ է, հասարակական տարածք, թե համայնքային լանդշաֆտ, մենք ձգտում ենք տեսլականներն իրականություն դարձնելուն:
Հրավիրում ենք ծանոթանալու մեր աշխատանքների հետ, ընկղմվել ստեղծագործական փիլիսոփայության մեջ և միանալ մեզ ճարտարապետության սահմանները վերասահմանելու որոնումներին: